Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել

408
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 10:12
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել

Օգոստոսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նշվում է, որ արդեն տեղում Սահակ Ս-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ. Շ-ի նորածին տղա երեխան մահացել է: