Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

329
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 08:30
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 11-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.1 0C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.8 0C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.4 0C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։