Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Արցախի բռնազավթված Տող գյուղում հակառակորդը հայտնաբերել է հայկական խոցված ուղղաթիռի մնացորդներ

351
Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 21:42
Արցախի բռնազավթված Տող գյուղում հակառակորդը հայտնաբերել է հայկական խոցված ուղղաթիռի մնացորդներ

Այսօր Արցախի Մարտունու շրջանի բռնազավթված Տող գյուղում ադրբեջանցիները հայտնաբերել են Հայաստանի զինված ուժերին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի բեկորներ։ Այս մասին հայտնում է հակառակորդ երկրի պաշտպանության նախարարությունը։

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք Հայաստանի զինված ուժերին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի մնացորդներն են, որը անձնակազմի հետ միասին խոցվել է ադրբեջանական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 18-ին»,- ասվում է հայտարարության տեքստում: