Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի

537
Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 18:00
Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի

ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հարգելի´ քաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:

Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:

Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ:

Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Ոստիկանությանը՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ, իրավապահ համակարգին և միջազգային կառույցներին իրենց ներդրած գործուն ջանքերի և իրականացրած աշխատանքների համար:

Հ.Գ. Հետագա զարգացումների և հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»: