«Թևակոխել ենք առավել վտանգավոր զարգացումների շրջան». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Հետևելով վերջին օրերի լրահոսին՝ մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մենք ոչ միայն չենք ապրում օրվա իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև գրեթե ամենօրյա ռեժիմով, բանակում ունենալով մահվան ելքով դեպքեր, թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան: Միայն օգոստոսի առաջին տասնօրյակում հայկական զինված ուժերը, թշնամու կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում, բացի տարածքային կորուստներից, տվել են 2 զոհ, 21 վիրավոր... Բացում եմ օրագիրս և փորձում ճշտել, թե 1994-ի մայիսից մինչև 2018-ի ապրիլն ընկած հրադադարի ընթացքում (բացի 2016-ի քառօրյայից) շփման գծում ե՞րբ են տեղի ունեցել ամենաակտիվ սրացումները և ինչպիսի հետևանքներ են արձանագրվել... Պարզվում է՝ դա եղել է 2014-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, երբ հակառակորդը, բացի հազարավոր դիպուկահարային կրակոցներից, ձեռնարկել է նաև 12 հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ և որի արդյունքում հայկական կողմը, առանց որևէ տարածքային կորստի, տվել է 5 զոհ, 7 վիրավոր, իսկ թշնամին՝ 38 զոհ, 57 վիրավոր... Ասել է թե՝ կողմերի միջև կորուստների հարաբերակցությունը 1-ը 7-ի դեմ էր... Եվ այս ամենն այն դեպքում, երբ, ինչպես իրականությունից անտեղյակ «ներկաններն» են բարբաջում, «Արցախի օդը բաց էր», «զինվորը՝ սոված ու մերկ», իսկ բանակը՝ «թալանվող...»»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00