Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ». Սևակ Հակոբյան

317
Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 15:48
«Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ». Սևակ Հակոբյան

Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «04․12․2018թ․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խմելու ջուրը չի թանկանա մինչև 2024 թվականը։

01․01․2022թ․ խմելու ջուրը թանկանում է 20 դրամով։

01․01․2023թ․ խմելու ջուրը կթանկանա 9 դրամով։

Սկսում են արդարացումները․ եթե չթանկացնենք, ապա, այլապես․․․․

Բացի այն, որ տղամարդկային արժանիք է ասածն անելը, պետության ղեկավարը, եթե հատկապես տղամարդ է, շալվար է հագնում, խոսք է տալիս, որ այսինչ բանը այսպես է լինելու, ուրեմն՝ պետք է կաշվից դուրս գա ու էդպես անի։ Եթե խոստանում ես մի բան, հետո սկսում ես համոզել, թե ինչու եղավ հակառակը, ուրեմն՝ ոչ կոմպետենտ ես։

Եթե էս մարդն ընդամենը երկու տարվա կտրվածքով չի կարողանում ասածն անել, էլ ինչ ենք խոսում, թե բա՝ վերափոխման ռազմավարություն, չեմպիոն, 6 մլն բնակիչ, բանակցություններ թշնամու հետ, բարեկամների ձեռք բերում․․․

Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ։ Ժողովուրդը ժողովուրդ չէ, որ գնա կառավարության շենք, ականջից բռնի հանի դուրս, էն խոստումների ցուցակը փաթաթի ու մտցնի համապատասխան տեղը»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան