Արցախում աճել է կիբեռհանցագործությունների թիվը
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է. «Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունում կրկին աճել է կիբեռ (համակարգչային հանցագործություն) բնույթի հանցագործությունների դեպքերը: Օգոստոսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի 25-ամյա բնակիչ Կ. Է-ն, ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել այն մասին, որ օգոստոսի 6-ին առանց իր իմացության «ArCa» համակարգի միջոցով «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված իր աշխատավարձի բանկային քարտից ընդհանուր 440.000 ՀՀ դրամ է փոխանցվել այլ բանկային քարտի հաշվին: Արդյունքում, իրեն պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Վարչությունը միաժամանակ զգուշացնում է քաղաքացիներին, որ կազմակերպված կիբերհանցագործության միջոցով խաբեությամբ գողանում են մարդկանց անձնական տվյալներն ու գումար աշխատում: Կոչ ենք անում զգույշ լինել և չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, մերժել սոցիալական ցանցերում բանկային քարտի հաշվեհամարը մուտքագրելու առաջարկներից և առցանց բնույթի տարբեր գործարքներից»: Աղբյուրը` ԱՀ ներքին գործերի նախարարություն |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24