Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը». Թաթուլ Հակոբյան

449
Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 21:12
«1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լաչին քաղաքն ու Աղավնո գյուղն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղավնոյի և Բերձորի կորստի մասին այսօր ամենաբարձրը խոսում և մտահոգվում են նրանք, ովքեր 1997 թվականին ղարաբաղյան կարգավորման փուլային ծրագիրը համարեցին անընդունելի, պարտվողական, դավաճանական… Որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու թիմը «ծախում են Արցախը»:
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում դա միակ առաջարկն էր, որով հայկական վերահսկողության տակ էր մնում ոչ միայն Լաչին՝ Բերձոր քաղաքը, այլև շրջանն ամբողջությամբ՝ 1835 քառակուսի կիլոմետր»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան