Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: «Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանն Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշել են. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»: Հարցին, թե արդյոք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր, ԱԽ գրասենյակից բացասական պատասխան են տվել: «Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար: «Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»,- նշել են Արցախի ԱԽ գրասենյակից: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00