Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Հեչ անշառ բաներ չեն սովետական արտեֆակտերը, դրանք սպառնալիք են ՀՀ անկախությանը»․ Սարգիս Հովսեփյան

394
Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 17:24
«Հեչ անշառ բաներ չեն սովետական արտեֆակտերը, դրանք սպառնալիք են ՀՀ անկախությանը»․ Սարգիս Հովսեփյան

Գրող Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակ կար, երբ սովետական անցյալին շատ ավելի հանգիստ էի վերաբերվում, ընդունում էի եղած փաստ, անցած գնացած, պատմության մաս, ավելին՝ ասենք սովետական ինչ-որ արտեֆակտ էր պատահում, լենինի կիսանդրի, պրավդա թերթ, սովետական գլխարկ-մլխարկ, հանգիստ կնկարվեի էլ։ Որովհետև սովետական արտեֆակտերը ինչ-որ պահ կորցրել էին իրենց գաղափարական ծանրաբեռնվածությունն ու հատկապես գաղափարախոսական, պրոպագանդիստական նշանակությունը, կամ ինձ էր այդպես թվում։ Մտածում էի, Սովետը նույնքան անցյալ ա, որքան Մակեդոնացու կայսրությունը։ Պարզվեց՝ սխալվում էի։ Սովետն, անշուշտ անցյալ ա, ու էլ երբեք նույն ձևով չի կրկնվելու, բայց սովետական գաղափարախոսությունը, որոշ նոստալգիան /մարդիկ ջահել էին ու անդարդ/, նաև հատուկ Ռուսաստանի ամբողջ պարագծով անվտանգության բացակայության զգացողությունը, արհեստականորեն հենց Ռուսաստանի կողմից գեներացվող օգտագործվում են ռուսական նոր կայսրություն հավաքելու համար։

Ուստի հիմա հեչ անշառ բաներ չեն սովետական էն արտեֆակտերը, որոնք ժամանակին գաղափարախոսական ծանրաբեռնվածություն են ունեցել։ Դրանք ակնհայտորեն սպառնալիք են ՀՀ անկախությանը ու ես էլ շատ սուր եմ տանում նման դրսևորումները»։

Աղբյուրը`   Սարգիս Հովսեփյան