«Բաքուն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից»․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բայրամովի մեսսիջը «Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»։ Ջեյհուն Բայրամով Ադրբեջանի արտգործնախարար Ըստ ամենայնի՝ Բաքուն հույսը կտրել է, թե սուվերեն միջանցք կարող է ստանալ Հայաստանի տարածքի հաշվին ու անցել է այլընտրանքային կոմունիկացիաների: Այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում Հայաստանի կառավարության դիրքորոշումը սկզբունքային է ու դա ողջունելի է: Այս պատմության մեջ ռիսկայինն այն է, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Հայաստանն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից ու վերածվի սովորական ճանապարհի, որի անխափանությունը կդառնա Բաքվի քմահաճույքի պատանդը: Վտանգավոր նման զարգացումը կանխելը, ինչքան էլ դժվար է խոստովանել, վեր է Երևանի ուժերից: Ամեն ինչ կախված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցվածքից և ուկրաինական պատերազմի ընթացքից»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00