«Սա այն դեպքն է, որ չեմ ուզում հավատալ». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ «Առավոտ»-ում կարդացի, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սևանի ափին շքեղ առանձնատուն է կառուցում։ Իսկապես, սա այն դեպքն է, որ չեմ ուզում հավատալ։ Ուղղակի պահանջում եմ հերքել։ Հերքել, բայց միայն համոզիչ փաստերով։ Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղեկությունը ճիշտ է, ապա․․․ Ապա որևէ մեկն այլևս չփորձի մեղադրել թուրքին, ադրբեջանցուն, ռուսին, ֆրանսիացուն, ամերիկացուն, բրիտանացուն։ Եթե այս օրհասական օրերին Արցախի ղեկավարն առանձնատուն է կառուցում, ուրեմն՝ նա թքած ունի հայրենիքի, իր հայրենակիցների ճակատագրերի վրա, այլ նրանց արյան հաշվին հարստանում է։ Նա վաճառում է հայրենիքը՝ հանուն անձնական շահի։ Նորից եմ կրկնում, առայժմ որոշակի հույսեր ունեմ, որ տեղեկությունը կեղծ է։ Լուրջ, համոզիչ փաստերով հերքման դեպքում, պատրաստ եմ ներողություն խնդրել խոսքերիս համար»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36