Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» արդեն ներկայացվել է խորհրդարանին։ Պատգամավորներն այն կքննարկեն սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում, երբ խորհրդարանը ետ կգա արձակուրդից։ Մենք տեղեկացանք, որ այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի: Այսպիսով, ծրագրի ներածության մեջ անդրադարձ է կատարվել 2020-ին կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի թողած ազդեցությանը կրթության համակարգի վրա և ծագած հրատապ խնդիրներին։ Ըստ նախարարության ծրագրի՝ հետևանքները օրակարգ են բերում ոչ միայն կրթական միջավայրի անվտանգությանը, այլեւ կրթական բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն։ Առաջարկվում է, որ մինչև 2030 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսն ընդգրկված լինի նախադպրոցական ծառայություններում։ Այս ծրագիրն արդեն անցել է հանրային քննարկում, իսկ գլխավոր քննարկումը կանցկացվի խորհրդարանում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00