Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«ՔՊ-ից մի քանի անձ գործ է բռնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. խոստումները չկատարելու գինն իրենց կյանքն է». Լարիսա Ալավերդյան

324
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 23:24
«ՔՊ-ից մի քանի անձ գործ է բռնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. խոստումները չկատարելու գինն իրենց կյանքն է». Լարիսա Ալավերդյան

«Գործ ունենք հոկտեմբերի 27-ին սկսած և չդադարող ցեղասպանական ագրեսիայի հետ, որը Ադրբեջանն իրագործում է Թուրքիայի ղեկավարությամբ»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Իշխանությունը 1988-ի ազգային-ազատագրական պայքարն ամբողջովին սխալ է համարում՝ ասելով, որ պետք է խաղաղության ճանապարհով գնանք, այսքան մահաբեր խաղաղության օրակարգ երբեք չի եղել: Ուզում են մեր ցեղասպանողի առջև մեզ ստրուկ դարձնել: ՔՊ-ից մի քանի անձ անում են այն, ինչի համար, որ բերվել են, նրանք վախենում են իրենց կյանքի համար, քանի որ գործ են բռնել այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Թուրքիան և Ադրբեջանն են, խոստումները չկատարելու գինն իրենց կյանքն է»,- ավելացրեց Ալավերդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։