Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պուտինն ու Էրդողանը վերջնական կիսեցին ռեգիոնը». Գրիգոր Բալասանյան

314
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 23:42
«Պուտինն ու Էրդողանը վերջնական կիսեցին ռեգիոնը». Գրիգոր Բալասանյան

Վերջին սահմանային սրացումներն ու Պուտին-Էրդողան՝ Սոչիում կայացած հանդիպումը ցույց տվեցին, որ լուրջ բանակցություններ են գնում՝ տարածաշրջանը վերջնականապես վերաձևելու և ազդեցության գոտիները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների, այդ թվում ՀՀ-ի համար անցան «մի քանի աթոռի վրա նստելու» ժամանակները։ «Հիմա երկրների առջև դրվում է՝ կա՛մ-կա՛մ-ը։ Տարածաշրջանը չի կարող Թուրքիայինը լինել, և դա ապացուցվել է բազմիցս, բայց մենք մի բան էլ պիտի հաշվի առնենք, որ ՀՀ-ի պես փոքր երկրների շահերով գերտերությունները չեն առաջնորդվում, ՀՀ-ն պետք է այնպես անի, որ տեղավորվի այս պրոցեսների մեջ՝ իր շահերը առաջ տանելով»,- ասել է մեր զրուցակիցը։
Բանախոսն անդրադարձել է նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ ԱՄՆ-ը կորցնում է իր դեմքն Ուկրաինայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Պուտինն ու Էրդողանը վերջնական կիսեցին ռեգիոնը». Գրիգոր Բալասանյան