Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Արամ Մանուկյան ունեցող ազգը նախընտրում ա Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեբանությո՞ւնը». Հովհաննես Իշխանյան

315
Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 01:06
«Արամ Մանուկյան ունեցող ազգը նախընտրում ա Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեբանությո՞ւնը». Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Եթե Ամերիկայում 0-100 տարեկան սովորեցնում են՝ դու կարո՞ղ ես, ամեն ինչ քո ձեռքերում ա, լա լա լենդ, վրիժառուներ, սուպերմեն ու գնում, աշխարհն են գրավում։
Ապա Հայաստանում 0-100 տարեկան սովորեցնում են՝ ձև չունես, չի ստացվի, իրատեսական չի, ու աշխարհի վրա հրաշքով ձեռք բերած ունեցածդ ես հանձնում։
Արամ Մանուկյան ունեցող ազգը նախընտրում ա Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեբանությո՞ւնը»։