Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինական կողմը պայթեցրել է Ղրիմի ավիաբազան

371
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 18:06
Ուկրաինական կողմը պայթեցրել է Ղրիմի ավիաբազան

Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված Ղրիմում պայթյուններ են տեղի ունեցել Սակի քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Նովոֆեդորովկայում այրվել են թռիչքուղին և զինամթերքի պահեստները, հաղորդում է Crimea Today News-ը Telegram-ում՝ հղում անելով ականատեսներին։

«...Առաջին պայթյունը լսվել է մոտավորապես ժամը 15:20-ին, հաղորդվում է ընդհանուր առմամբ տասը պայթյունի մասին: Վնասվել են հարևան տները»,- նշում է հեռուստաալիքը։ Տեղի բնակիչները հայտնել են մեծ թվով շտապօգնության մեքենաների մասին, որոնք Եվպատորիայից շարժվել են դեպի Նովոֆեդորովկա: Պայթյունի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։ Զբոսաշրջիկները, ինչպես նաև տեղի բնակիչները զանգվածաբար սկսել են հեռանալ Նովոֆեդորովկայից, ելքի մոտ խցանումներ են գոյացել։ «Հարկ է նշել, որ Ղրիմում պայթյունները տեղի են ունեցել օկուպանտների ավիաբազայում, որտեղից ինքնաթիռները թռիչքներ են կատարել Զապորոժյեի, Նիկոլաևի և Խերսոնի շրջանները ռմբակոծելու համար»,- գրում է Unian-ը։
Հիշեցնենք, որ ռուսները գրավել են ուկրաինական Ղրիմը 2014 թվականի գարնանը և թերակղզին վերածել հսկայական ռազմաբազայի։ Կիևը և մի շարք արևմտյան երկրներ օրինական չեն ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։