Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Բացահայտեք ձեր պայմանավորվածությունները թշնամու հետ»․ Արամ Սարգսյան

195
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 16:30
«Բացահայտեք ձեր պայմանավորվածությունները թշնամու հետ»․ Արամ Սարգսյան

«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը. «ԵՐԿԻՐԸ ԱՋՈՒՐԴԻ ԵՔ ԴՐԵԼ։
ԱՄԵՆԱԽՈՐԱՄԱՆԿ ԱՂՎԵՍՆ ԷԼ ՉՈՐՍ ՈՏՔՈՎ Է ԸՆԿՆՈՒՄ ԹԱԿԱՐԴԸ
Քաղաքականությունում չգրված կարգ է գործում՝ վախենում ես դու, լկտիանում է քո թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այս կարճ ժամանակահատվածում իր վարքագծով դասական կերպարի օրինակ դարձավ՝ ստախոս, անձնական անվտանգությունը վեր դասող, չտեսությունից հաշվարկների գերի, վրեժխնդիր լինող վախկոտ արարածի։

Վաղը, ժողովրդի դատարանի առջև արդարացում եք փնտրելու․ թե ուրիշ ելք չունեինք։ Դուք չունեք, մենք ունենք։ Պետականամետ, հայրենատեր զգացմունքով տոգորված հայ ժողովուրդը հազարավոր մարդիկ ունի։ Նրանք միավորված, պետությանը տեր կկանգնեն։
Այս պահին կամ պաշտպանում եք Բերձորը, Աղավնոն ու Սուսը կամ անհապաղ հրաժարական եք տալիս։
Մի «արդարանալու» ձև էլ կա՝ բացահայտեք ձեր պայմանավորվածությունները թշնամու հետ»։

Աղբյուրը`   Արամ Սարգսյան