Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ». Էդգար Ղազարյան

233
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 16:36
«Հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է Նիկոլ Փաշինյանի ստախոս, զազրախոս, դատարկախոս և սրբապիղծ լինելու փաստը

2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալ․ «․․.Հայաստանում տարերային, կամ նույնիսկ, կարելի է ասել խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում, անընդհատ, ուր գնում ես ինչ-որ, ընդ որում, մի տեղ պլասմասից, մի տեղ երկաթից, մի տեղ չգիտեմ՝ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից և այն, և այլն․․․ Եվ ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք և գնահատական տանք»։

Այդ կապակցությամբ ես 2022 թվականի հուլիսի 8-ին պաշտոնապես հարցում եմ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրել եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները և նյութերը․

1. ՀՀ տարածքում ո՞ր համայնքներում և հասցեներում են գտնվում պլասմասից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված խաչերը։

Խնդրում ենք տրամադրել դրանց ցանկը՝ նշելով թվարկված նյութերից պատվաստված լինելու վիճակը և հասցեները։

2. ՀՀ պետական կառավարման ո՞ր մարմնին է ՀՀ վարչապետի կողմից տրվել հանձնարարական ուսումնասիրություններ և գնահատականներ տալու համար՝ նշելով այդ հանձնարարականի իրավական հիմքերը, կատարման պատասխանատուներին, ժամկետները։

Վարչապետի աշխատակազմում պաշտոնապես մուտքագրված գրավոր հարցումից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն մինչ օրս ես չեմ ստացել որևէ տեղեկատվություն դրա վերաբերյալ (օրենքով սահմանված է տեղեկատվության տրամադրման 5-օրյա, իսկ հատուկ դեպքերում՝ լրացուցիչ բացատրություններով՝ 30-օրյա ժամկետ)։

Սրանով կարել է եզրակացնել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը, անարգելով քրիստոնեական կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ցուցաբերել է սրբապղծություն՝ հանդես գալով ստախոսությամբ, զազրախոսությամբ և դատարկախոսությամբ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան