Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոցի կամուրջը

345
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 13:18
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փողոցի կամուրջը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք՝ առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: