Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն». Ջեյհուն Բայրամով

447
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 23:00
«Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն». Ջեյհուն Բայրամով

Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն իրականացնելու, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում։

«Մեր հարաբերություններում մենք արդեն հասել ենք տարբեր միջազգային հարթակներում թուրք դիվանագետների կողմից Ադրբեջանի շահերի պաշտպանության և առաջխաղացման մակարդակին, և ադրբեջանցի դիվանագետների կողմից՝ Թուրքիայի շահերը որպես պետական ​​շահեր ներկայացնելու մակարդակին... Մեր հարաբերությունները բարձրացել են ռազմավարական դաշինքի մակարդակի»,- Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։