Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

392
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 20:54
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մոտ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ Նրանք կառավարությունից պահանջում են մի կողմ դնել հանձնողական քաղաքականությունը, զբաղվել արցախցիների իրավունքների ու սեփականության պաշտպանությամբ։
Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծվի միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի և միջազգային խաղաղապահների օգնությամբ։