Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Ամիսը 1-2 բնակավայր հանձնելով՝ դեռ առնվազն 3-4 տարի կարելի է ձգել». Տիգրան Կարապետյան

216
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 01:06
«Ամիսը 1-2 բնակավայր հանձնելով՝ դեռ առնվազն 3-4 տարի կարելի է ձգել». Տիգրան Կարապետյան

Ազգային-Ժողովրդավրական Բևեռի անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պայմանավորված ռուս-թուրքական համատեղ ագրեսիայից ու նոյեմբերի 9-ի դավաճանական կապիտուլյացիայից հետո ՀՀ Արցախի մարզի մոտ 300 բնակավայրերից հայկական մնացին ընդամենը 117-ը։
Վերջին մոտ 2 տարում ռուս խաղախպաների գործուն աջակցությամբ և Արցախի ու Հայաստանի չեռնոռուս կոլաբորանտների ակտիվ մասնակցությամբ, ամբողջությամբ կամ մասնակի թշնամուն հանձնվեցին ևս 10, իսկ մինչև էս ամսվա վերջ կրկին պատրաստվում են հանձնել 3 բնակավայր։
Էս տեմպերով շարունակվելու դեպքում, այն է՝ ամիսը 1-2 բնակավայր հանձնելով, դեռ առնվազն 3-4 տարի կարելի է ձգել, իսկ եթե դրան էլ գումարենք ՀՀ մնացած տարածքի ավելի քան 1000 բնակավայրերը, ապա առավել ևս։
Եվ ուրեմն՝ առանց խուճապի. վեր ընկեք տեղներդ ու մի խանգարեք «խաղաղության դարաշրջանի» հաստատմանը։ Ու ամենակարևորը՝ ռսի անունը չհամարձակվեք տալ։ Եվ վերջում, իհարկե, ավանդական «Սպասիբը Բլյադիմիր Բլյադիմիրովիչ»։