Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ

409
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 18:00
Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից. ՊՆ

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։