Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Զապորոժիեի իշխանությունները հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր են ստորագրել

940
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 15:42
Զապորոժիեի իշխանությունները հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր են ստորագրել

Զապորոժիեի վարչակազի ղեկավար Եվգենի Բալիցկին հրաման է ստորագրել՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին, գրում է РИА Новости-ն։

Զապորոժիեի շրջանի մի մասը, այդ թվում՝ Մելիտոպոլն ու Էներգոդարը, գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում ձևավորվել են քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, որոնք էլ հայտարարել են հանրաքվե անցկացնելու մասին։

Ուկրաինայի իշխանությունները կորցրած տարածքները համարում են օկուպացված և հայտարարել են դրանք վերադարձնելու մասին։ «Եթե ​​կեղծ հանրաքվեներ անցկացվեն հարավային շրջաններում, ապա Ռուսաստանը կկորցնի Ուկրաինայի հետ բանակցությունների ցանկացած հնարավորություն»,- նշել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը