Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Զանգեզուրում ռուս-ադրբեջանական դավադրությունը ձախողվեց». Լևոն Շիրինյան

296
Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 03:06
«Զանգեզուրում ռուս-ադրբեջանական դավադրությունը ձախողվեց». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Առկա իրավիճակը, որ Հայաստանում ու Հայ ժողովրդի շուրջ առաջացել է, արդյունք է Արցախի հայոց լեռներում ոխերիմ բարեկամի կողմից հակա-Հայաստան «լավրովի պլանի» իրականացման: Փաստ է նաև, որ Զանգեզուրում ռուս-ադրբեջանական դավադրությունը ձախողվեց, մասնավորապես, ԱՄՆ ՀՀ-ում լիազոր դեսպան Տիկին Թրեյսիի ակտիվ դերակատարությամբ:

Առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում ռուսական լրատվամիջոցների (թաքուն, կամ բացահայտ) քայքայիչ հակա-Հայաստան ու հակաիշխանական գործունեության ֆոնին Հայաստանում չի հեռարձակվում «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԸ»: Հիմնախնդրի լուծումը հրատապ է»:

Աղբյուրը`   Լևոն Շիրինյան