Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՊՆ

409
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 22:06
Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել. ՊՆ

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։