Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպանը հերքում է

409
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 20:06
Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպանը հերքում է

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Tribune հրատարակության խնդրանքով մեկնաբանելով ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ հարցը, կտրականապես հերքել է Հայաստանի որևէ ներգրավվածություն ՊԱՍՕԿ-ի նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ դա անամոթ սուտ է։

Հայաստանը ԵՐԲԵՔ որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»։
Ավելի վաղ ekathimerini.com-ը գրել է, որ ՊԱՍՕԿ-ի ղեկավար Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, թե փորձ է արվել իր հեռախոսի վրա տեղադրել անօրինական Predator լրտեսող ծրագիրը։ Նշվում է, որ Հունաստանի հետախուզության ղեկավարն իբր պնդել է, թե Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսումն իրականացվել է ուկրաինական և հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։