Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Այսօր այս նույն տարածքում թշնամու զինվորներն են, որովհետև հայոց գահին է հայտնվել *** վերնախավ». Էլբակյան

199
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 18:54
«Այսօր այս նույն տարածքում թշնամու զինվորներն են, որովհետև հայոց գահին է հայտնվել *** վերնախավ». Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «Լուսանկարում 2019 թ․ սեպտեմբերի 28-ն է։ Քաշաթաղցի պատանիներն ու երիտասարդներն են շրջանի Սուրենավան գյուղատեղիի տարածքում։ Այսօր այս նույն տարածքում թշնամու զինվորներն են, մոտ ապագայում, թեկուզ և ժամանակավոր, հայ երեխաների փոխարեն թուրքի բալեքը կլինեն։
Իսկ այս ամենի պատճառը մեկն է․ 2018 թ․-ին հակապետական և հակաարցախյան շարժման արդյունքում հայոց գահին է հայտնվել օտար թուրքական վերնախավ, որ քայլ առ քայլ երկիրը հանձնում է թշնամական տիրապետության։ Մեր խնդիրն է կանխել դա, և վերականգնել հայոց ազգային թագավորությունը և մեր երեխաների դեմքի ժպիտը»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան