Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

Երևանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, 1-ը երեխա է

200
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 18:24
Երևանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, 1-ը երեխա է

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 7 անձ ծխահարվել է։ Տուժածներից 5–ը «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել, իսկ 2-ը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Վերջիններս մայր ու որդի են: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հրդեհի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 11։47-ին։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։