Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«1994-ին թշնամին, հրադադար մուրալով, շարունակեց մնալ պատերազմի ջատագով»․ Ս․ Հասրաթյան

238
Երկուշաբթի, 08 օգոստոսի, 2022 թ., 01:12
«1994-ին թշնամին, հրադադար մուրալով, շարունակեց մնալ պատերազմի ջատագով»․ Ս․ Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Միշտ մտածում եմ, թե ինչու է մեր ժողովուրդն ավելի խաղաղասեր, քան մեր թշնամին...
1994-ի մայիսին նույն այդ թշնամին հրադադար մուրալով՝ խուսափեց վերջնական պարտությունից, բայց շարունակեց մնալ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ջատագով...

Ավելին՝ տարիներ շարունակ շփման գծում արհեստականորեն պահպանելով լարվածությունը, զուգահեռ պատրաստվում էր ռևանշի...

Բայց քանի որ մինչև 2018-ը դիմացը կանգնած էր իրական ուժ (թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական), նախընտրում էր հետաձգել, այլ ոչ թե հրաժարվել վճռական առճակատումից...

Հիմա հարց. այդ խաղաղություն ասվածը, եթե մեզ համար այդքան նախընտրելի ու պարտադիր անհրաժեշտություն է, ապա ինչո՞ւ աշխարհի կենսունակ գրեթե բոլոր պետությունները, դրանց շարքում նաև մեր թշնամի երկիրը, այդքան շատ են «սիրում» պատերազմը...
Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև երկիր ունենալու համար, հարկ եղած դեպքում, պետք է այն նաև զենքով պաշտպանել, հակառակ դեպքում խաղաղության մասին խոսելը դառնում է ոչ այլ ինչ, քան սեփական պետականությունը կործանման տանող ինքնախաբեություն...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան