Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

«Ու սա հնչել է ՀՀ հեռուստաալիքներից մեկով»․ Հարություն Մնացականյան

214
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 14:12
«Ու սա հնչել է ՀՀ հեռուստաալիքներից մեկով»․ Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու սա հնչել է ՀՀ հեռուստաալիքներից մեկով։ Հերիք չէ, որ չեն դադարում քաղաքական անանիզմով զբաղվել , սրտխառնոց առաջացնող պաթոսային զեղումներով , հետն էլ չհասկանալով շատ վտանգավոր արտահայտություններ են դուրս տալիս։ Բա որ Իրանը թեքվի ու պաշտոնապես բացատրություն պահանջի, թե ի՞նչ է նշանակում քանի օր կտևի Ադրբեջանի ոչնչացումը իրենց կողմից, ինչե՞ր եք դուրս տալիս, արա՛...

Սա էլ ասեմ հիշեք, եթե ինչ֊որ սցենարով Ադրբեջանը սադրի, փորձի մտնել Սյունիք, ու Իրանը խառնվի, ճիշտ է Իրանի հետ սահման կունենանք էլի, բայց Վայոց ձորի մարզում, քանի որ Սյունիքը Իրանն էլ մեզ չի տա՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հա մի բան էլ ասեմ, հիշե՛ք , Իրանը վաղուց Սյունիքի վրա աչք ուներ, տարիքովները կհիշեն, որ 1990-ականների վերջից մինչև 2000 ականների ամենասկզբնական մասերում ակտիվ բանակցություններ էին վարում՝ Սյունիքի արոտավայրերը վարձակալելու համար»։