Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Սառցասարի հանձնումը նշանակում է թշնամու առաջ բացել «Եղնիկների» թիկունքը»․ Ալվինա Աղաբաբյան

187
Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 13:10
«Սառցասարի հանձնումը նշանակում է թշնամու առաջ բացել «Եղնիկների» թիկունքը»․ Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Բերձորի հյուսիսում գտնվող և գերակա դիրք ունեցող Սարիբաբ բարձունքի փառուխաբար հանձնումն ինչ-որ տեղ տեղավորվում է Բերձորի ու Լաչինի միջանցքի հանձնման գործընթացի տրամաբանության մեջ (եթե միջանցքը հանձնում են, Սարիբաբն ուզեն-չուզեն պիտի հանձնեն), ապա կրկին գերակա դիրք ունեցող Սառցասարի (Բուզդուխի) հանձնումը թշնամուն ուղղակիորեն նշանակում է թշնամու առաջ բացել և խիստ խոցելի դարձնել նախկին 7-րդ պաշտպանական շրջանի՝ «Եղնիկների» թիկունքը․․․
Չնայած Սառցասարի հանձնումն էլ է տեղավորվում տրամաբանության մեջ՝ հայրենիքը թշնամուն հանձնելու տրամաբանության․․․»։

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան