«Սա չտեսնված, չլսված բան է»․ Սասուն Քոսյան
![]() Արվեստագետ Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բողոքի ակցիա Ռուսաստանի դեմ Արցախում՝ սա չտեսնված, չլսված բան է: Դա դեռ բավարար չէ, ևս մեկ բողոքի ակցիա արցախցիների կողմից Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Սա նշանակում է, որ չկա չարիք առանց բարիքի: Ռուսներին շողոքորթելը, քծնելը, գովաբանելը ոչ մի դրական արդյունք չեն տվել, և չէին էլ կարող տալ: Ընդհակառակը, մատաղացու գառան հեզությամբ ռուս «փրկիչներին» ընդունողներին նրանք ավելի հանգիստ են դավաճանում: Մնում է, որ բոլոր արցախցիները սա հասկանան և սկսեն պահանջներ դնել խաղաղապահների դիմաց և պատասխանատվություն ակնկալել, այլ ոչ թե դարավոր բարեկամության հեքիաթներ պատմեն: Իսկապես, չկա չարիք առանց բարիքի: Առհասարակ, դժբախտությունները գրեթե միշտ ունեն ուսուցողական նպատակ: Ով չգիտեր, թող դասը սովորի՝ ռուսները եկել են այլ նպատակներով, քան դուք էիք կարծում»: Աղբյուրը` Սասուն Քոսյան |
«Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին». Թագուհի Թովմասյան
3116:36«Էստոնիայի իշխանությունները տառապում են պատմական թերարժեքության բարդույթով». Կարասին
4116:24Էստոնիան փակում է սահմանը շենգենյան վիզա ունեցող ռուսների համար
6016:12«Էս մարդը մենակ խոսելուց ու խոստանալուց է լավ». Սևակ Հակոբյան
4615:48«Կալանավայր այցելած փաստաբանի մոտ ամուսնուս՝ Պավել Մանուկյանին, բերել են գրկած վիճակում»․ Մարինե Մանուկյան
5115:24Հայտնի է՝ երբ կլինի եռակողմ հանդիպումը
7915:00