Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ.

«Սառցասարը և հարակից բարձունքները ռուս խաղաղապահներն են իրենց տվել». Գ. Համբարյան

170
Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 15:06
«Սառցասարը և հարակից բարձունքները ռուս խաղաղապահներն են իրենց տվել». Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Մարտակերտի շրջանի Սառցասար լեռն ու հարակից բարձունքներն անցել են թուրքերի վերահսկողության տակ:
Ազերիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սառցասարը և հարակից բարձունքները ռուս խաղաղապահներն են իրենց տվել...
Հայաստանի և Արցախի սողացող օկուպացիան շարունակվում է...
Գրեթե կրկնվում է 1921 թիվը, երբ մեր հաշվին ռուսներն ու թուրքերը «եղբայրություն» էին անում...
Ինչպես ասում են՝ եթե բանակցությունների ժամանակ դու սեղանի շուրջ չես, ապա սեղանի վրա ես...
Դե ծափ տվեք ու վայելեք Նիկոլ Անհողի իշխանությունը...»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան