«Բավական է խաբենք ինքներս մեզ»․ Ղազինյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմության բոլոր դասագրքերը պետք է վերախմբագրել ու սերունդներին ներկայացնել ամբողջ ճշմարտությունը: Մեր երեխաները իրավունք ունենք իմանալ դաժան իրականությունը. մեր բոլոր պարտությունների, կորուստների, աղետներն ու ողբերգությունների ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ստախոս դավաճանները, նրանց ծառայող ստրուկ չինովնիկները, թշնամու հետ գործարքի գնացած իշխանությունները: Բավական է խաբենք ինքներս մեզ, թե մենք աշխարհակալ ու քաղաքակրթածին, հինավուրց ու քարից հաց քամող ազգ ենք, Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ ենք: Ո՛Չ, մենք մանրախնդիր, նախանձ, չկամ, նյութապաշտ, որկրամոլ ժողովուրդ ենք, որ ունակ ենք հանուն մեր նախանձի ու չարության քանդել ու ավիրել մեր արյունով ձեռք բերածն ու քրտինքով կառուցածը: Ոչ մի արտաքին թշնամի մեզ չի հաղթել, չի գրավել, մենք են մի քանի արծաթով մեր ամրոցների դարպասները բացել թշնամու առաջ, դավադիր պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամու հետ: Սերունդները պետք է կրթվեն ճշմարտության ու ազնվության գիտելիքով, որպեսզի ապագայում կարողանան բացահայտել իրենց միջի կեղտին, ստորին, ճանաչեն դավաճանին ու այլևս երբեք թույլ չտան նոր աղետներ արհավիրքներ: Սա էլ կապրենք, առաջին դեպքը չի, որ մեզ հարվածում են թիկունքից: Վերքը խորն է, շատ ցավոտ, դեռ երկար կարյունահոսի, բայց մի օր կսպիանա ու մեր երեխաները, ամեն վայրկյան տեսնելով այդ սպին, միգուցե խելքի կգան ու մի օր կհամախմբվեն ու կհաղթեն․․․»։ Աղբյուրը` Արթուր Ղազինյան |
«Բաքուն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը զրկվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ֆունկցիոնալությունից»․ Սուրենյանց
011:00«Այդ նույն եռակողմ հայտարարությունը խախտվել է մի քանի անգամ ու ի վնաս մեզ»․ Անի Կաղինյան
3010:24«Սա այն դեպքն է, որ չեմ ուզում հավատալ». Ավետիք Իշխանյան
4010:12Կրթության պետական ծրագիրը՝ խորհրդարանում. ինչ են փոխելու. «Ժողովուրդ»
3410:06ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»
3510:00ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Հրապարակ»
3609:42