Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Հուսահատության ալիքը փակուղի է մտցրել երկիրը». Բաբկեն Հարությունյան

142
Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 02:06
«Հուսահատության ալիքը փակուղի է մտցրել երկիրը». Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը. «Հուսահատության ու անճարության ալիքը փակուղի է մտցրել մեր երկիրը։ Ոմանք ընդդիմությունից պահանջում են որևէ կերպ կանխել նիկոլիզմի բերած հերթական աղետը, ոմանք չգիտակցելով շարունակում են ամեն ինչում մեղադրել «նախկիններին», ոմանք հոգնել և փախչում են իրենք իրենցից, ոմանք էլ թքած ունեն հայրենիքի և իրենց ներկայի ու ապագայի վրա։

Մարդկանց տրամադրությունները հիմնականում այսպիսինն են։ Իշխանությունից ակնկալիքներ չկան, հավաքական ընդդիմությունը ներկա պահին ունակ չէ ցանկալի արդյունք գրանցել։

Լավ, ի՞նչ անել: Գուցե մի որոշ ժամանակ էլ սպասել, ընթացքում փորձել ոչ միայն չխեղդվել ամբիցիաների մեջ, այլև գալ իրականություն, վերադիրքավորվել և հաջողությունը կբացի իր դռները։

Չասեք, թե էլ ուր սպասենք, էլի ենք կորցնում, մի բան անենք և այլն։ Հիշեք՝ կարևորը ոչ թե մի բան անելով բարձրախոսն ու բեմը մոնոպոլացնելն է, այլ՝ արդյունքին միտված գործելը։ Մնացածը սպառված, կրված տաֆտալոգիաներ են»։