Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Դո՛ւրս եկեք ձեր ծակուռներից, երկրի երե՛ք նախագահներ»․ Վարդ Սիմոնյան

141
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 21:48
«Դո՛ւրս եկեք ձեր ծակուռներից, երկրի երե՛ք նախագահներ»․ Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը. «․․․․և ուրեմն, դուրս եկեք ձեր ծակուռներից, երկրի երեք նախագահներ, եթե իհարկե, մի կաթիլ հարգանք ունեք այս հասարակության և պետականության հանդեպ։

Ձեր ժամկետանց լալահառաչը և ետին թվով անմեղսունակին հղված պիտակներն առ ոչինչ են, եթե այս ճակատագրական ժամին դուք թռած եք։ Ավելին, այդ պիտակները հենց ձեր ճակատին կխարանվի, եթե հենց հիմա դուք որևէ վայրում չմեկտեղվեք և ելքային մի լուծում կամ գոնե մի պատասխանատու խոսք չհնչեցնեք։

Հայ ժողովուրդը հենց ձեզ կնզովվի դարեդար այս դավադիր լռության համար, իմացեք․․․․․»։

Աղբյուրը`   Վարդ Սիմոնյան