Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Մեր լեռնաշխարհի օդը շնչելով՝ ծառայում են թշնամուն». Էդմոն Մարուքյան

152
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 19:36
«Մեր լեռնաշխարհի օդը շնչելով՝ ծառայում են թշնամուն». Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է. «Այսօրվա գրառում-վերլուծության մեջ չէի մատնանշել անուն-ազգանուններ, թե խոսքն ո՞ւմ մասին է գնում և թե կոնկրետ ո՞ր «ընդդիմադիրներն» կամ «փորձագետներն» են, որ Հայաստանում, մեր լեռնաշխարհի օդը շնչելով, ծառայում են թշնամի պետությանը:

Գրառման հրապարակումից հետո, ոմանք իրենց նույնականացնելով նշածս երևույթների հետ վրդովված, որ բացահայտվել են, արձագանքում են ինձ տարատեսակ վիրավորանքներով: Բնականաբար ասվածին ավելացնելու բան չունեմ, հիմա նորմալ լյուստրացիա եղաք և ինքներդ ստանձնեցիք նկարագրված ապազգային գործելաոճի ծանր բեռը: Ցավոք դա ձեր վերջին «պասը» չէ Ադրբեջանին»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան