Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու». Նաիրա Զոհրաբյան

141
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 18:48
«Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Արցախի իշխանությունները Բերձորի և Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։ Ստեղծված օպերատիվ շտաբն զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։

Որպես «բարոյական փոխհատուցում»՝ թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։

Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։

Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթև սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։

Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։
Որովհետև դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան