Երևան`   +36 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

Հայկ Խանումյանը պահանջել է, որ Աղավնոյի բնակիչները հեռանան տներից մինչև սեպտեմբերի 25-ը. ԱԺԲ

161
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 15:30
Հայկ Խանումյանը պահանջել է, որ Աղավնոյի բնակիչները հեռանան տներից մինչև սեպտեմբերի 25-ը. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այսօր Աղավնո համայնք է այցելել Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
Բնակիչների հետ հանդիպմանը վերջինս զգուշացրել է, թե մինչև սեպտեմբերի 25-ը ժամանակ է տրվում, որպեսզի համայնքաբնակները լքեն գյուղը, քանի որ Բերձորից Աղավնո հանձնվելու է թշնամական կողմին:
Սա վրդովվեցրել ու զայրացրել է Աղավնոյի բնակիչներին. վերջիններս սպառնացել են հրկիզել իրենց իսկ տները:
Ռեժիմի այս բացահայտ դավաճանական քաղաքականությանը ընդդիմացող մեր հայրենակիցներին Խանումյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 25-ից հետո իրենց կյանքն այստեղ վտանգված է, քանի որ Բերձորի միջանցքում այլևս «խաղաղապահներ» չեն լինելու, վերջիններս տեղափոխվում են՝ միջանցքը հանձնելով ադրբեջանական կողմին»:

Աղբյուրը`   ԱԺԲ