Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանությունն է». Արամ Վարդևանյան

107
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 14:12
«Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանությունն է». Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «1) Հայոց բանակը մշտապես ապահովել է բոլորիս անվտանգությունը: Այս պայմաններում ևս պետք է ասենք. Հավերժ փառք Հայ զինվորին:
2) Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորությունները ադրբեջանի կողմից պերմանենտ խախտելու պայմաններում, եթե Զինված ուժերի զինվորներ եղել են Արցախում, ինչի են դուրս բերվում:
3) Թիվ մեկ մեղավորը ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանությունն է, իսկ ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը միջազգային հանցանքների շարք է կուտակել: Հետաքրքիր է՝ Դատախազությունը նույնիսկ հայտարարությամբ հանդես չի գալիս»:

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան