Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Սերժ Սարգսյանը սիմոնյանալենների հետ երբեք չի հանդիպել ու չի հանդիպի». Հենրիխ Դանիելյան

96
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 13:12
«Սերժ Սարգսյանը սիմոնյանալենների հետ երբեք չի հանդիպել ու չի հանդիպի». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ, տեռորիստների տիրապետության տակ անցած մի «լրատվամիջոց» գրել էր, որ, իբրև, ալեն սիմոնյանը Արթուր Վանեցյանի հետ զբոսնելով մոտեցել է նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատանը՝ ակնարկելով, թե իբր տվյալ անձը հանդիպել է նախագահի հետ:
Միայն հոգեկան հիվանդը կարող է մտածել, որ սիմոնյան ալենը երբևէ կարող է հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, բայց քանի որ մեր երկրում հոգեկան հիվանդ լինելը մոդայիկ է, տվյալ «լուրին» նայեք, բացառապես, այդ տեսանկյունից:
Նախագահը սիմոնյանալենների հետ երբեք չի հանդիպել ու երբեք չի էլ հանդիպի, իսկ տեռորիստների հաճախակի անասնական վախերը նմանատիպ երևակայության պատճառ կարող են հանդիսանալ»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան