Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»

116
Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 09:18
Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին և հարցաքննության հրավիրել:

Այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին: Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով շոշափվել է նաև բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի անունը՝ մարդ, որը վերջերս դուրս եկավ բանտից:

Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել»:

Մանրամասները՝ թերթի համարում: