Կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը
![]() Այսօր՝ օգոստոսի 4-ին, անհայտ արմատական կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը։ Կրոնական մոլեռանդները ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել են Ադրբեջանի պետական դրոշը և կախել կրոնական պաստառներ։ Ադրբեջանցի դիվանագետներին փրկել է միայն բրիտանական ոստիկանության միջամտությունը։ Ծայրահեղականներին վռնդել են շենքից ու կալանավորել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրատապ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության զավթումը։ «Դեսպանատան գրավումը և ադրբեջանցի դիվանագետների վրա սպառնացող վտանգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգևորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ դեսպանատան շենքի վրա վերականգնվել են պետական դրոշը և պետական ատրիբուտները։ |
Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առևտրի կենտրոն (տեսանյութ)
1608:54«Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ». Ալեն Ղևոնդյան (լուսանկար)
2208:42Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
3408:30Արամ Ա կաթողիկոսը ցավակցել է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
6707:12«Պետք է դպրոցում, ինստիտուտում «Հայապահպանություն» առարկա սերտել». Մնացական Բիչախչյան
8406:06«Դիլիջանի թունելն ավելի շատ հանքահորի է նման, քան թունելի». Արշալույս Մղդեսյան (լուսանկար)
11804:12