Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.

«Ռուսներն ագրեսիա են անում Ադրբեջանի ձեռքով, Փառուխը իրենք չտվեցի՞ն»․ Շիրինյան

163
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 21:30
«Ռուսներն ագրեսիա են անում Ադրբեջանի ձեռքով, Փառուխը իրենք չտվեցի՞ն»․ Շիրինյան

«Լավրով, Փաշինյան, Պուտին խոսում են. Պուտինը հրամայում է Շոյգուին գործողություններ անել»․ այս կարծիքին է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։

Նա կարծում է, որ Արցախի անվտանգության խնդրի հիմնական մեղավորը Ռուսաստանն է․

«Ռուսները ագրեսիա են անում Ադրբեջանի ձեռքերով, Փառուխը իրենք չտվեցի՞ն, կամ այս դեպքերը»։

Ըստ նրա, ռուսական խաղաղապահ ուժերը թերանում են իրենց գործունեության մեջ և պետք է նրանց փոխարինել այլ խաղաղապահ ուժերով․

«Դա խաղաղապահ ուժ է, թե՞ օկուպացիոն զորք է»։

Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը իզորու չէ այլևս Արցախում ինչ որ բան որոշել․

«Արցախը մի մասով հանձնված է Ադրբեջանին, մի մասն էլ գրավել է Ռուսաստանը։ Հայաստանը այնտեղ ոչ մի իրավասություն չունի»։

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ Շիրինյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի շահերը չեն համընկնում․

«ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ռուսներն ագրեսիա են անում Ադրբեջանի ձեռքով, Փառուխը իրենք չտվեցի՞ն»․ Շիրինյան