Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ.

Օրեր առաջ դանակահարված տղամարդը մահացել է

172
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 21:06
Օրեր առաջ դանակահարված տղամարդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 1-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարվելուց հետո։ Այս մասին գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նրան դանակահարելու մեջ կասկածվողին պարեկները բռնել էին դեպքի վայրում ու տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին։