Երևան`   +36 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի 2 վագոն

146
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 18:36
Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի 2 վագոն

Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը Երևանի մետրոյի «Չարբախ» կայարանի դեպոյում նոր ռեկորդ սահմանեց՝ ճկույթով 20 մետր քաշելով 65 տոննա կշռող վագոնները։
Առաջիկայում նա ծրագրում է ճկույթով նաև ուղղաթիռ տեղաշարժել։
Մեկ ամիս առաջ էլ ուժային եռամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ռեկորդ էր սահմանել՝ ատամներով մի քանի մետր քաշելով 37,5 տոննա քաշով հրշեջ մեքենաները։