Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ.

«Ռուսը խաղաղապահ չէ, ռուսը օկուպանտ է». Կարեն Անտաշյան

154
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 17:48
«Ռուսը խաղաղապահ չէ, ռուսը օկուպանտ է». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի պարզ ճշմարտություններ, որ պետք է հիշի յուրաքանչյուր հայ, ով շահագրգռված է Հայաստանի Հանրապետության արժանապատիվ գոյությամբ․
— Ռուսը խաղաղապահ չէ, ռուսը օկուպանտ է։
— Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական բարեկամը չէ, Ռուսասատանը Հայաստանին բոլոր հնարավոր ասպեկտներով գաղութացնել ձգտող կայսրություն է։
— Հայաստանը Ռուսաստանի համար քրիստոնեական, եղբայրական երկիր, ռազմավարական գործընկեր չէ։ Հայաստանը քաղաքական, ռազմավարական ռեսուրս է Ռուսասատանի ձեռքում, որը ըստ անհրաժեշտության, դոզավորված կարող է խաղարկվել, օգտագործվել, կոն դրվել, զոհաբերվել այս կամ այն չափով և ձևով։
— Թուրքիան մեր թշնամին է, բայց Ռուսաստանը մեր բարեկամը չէ։
— Ազգայնականության հայտ ներկայացնող, արմատական թուրքատյացության դիրքերից հանդես եկող ցանկացած հայկական քաղաքական միավորում, որը միևնույն ժամանակ քարոզում է ռուսական եղբայրություն, կամ չի մասնավորեցնում իր վերաբերմունքը Ռուսաստանին՝ ամենայն հավանականությամբ ռուսական գործակալություն է, վերջնական հաշվետվություններն ուղարկում է ռուսական հատուկ ծառայություններին։ Ցանկացած իռացիոնալ, զավեշտալի, ասնթափ օրակարգով, բայց ինտենսիվ քաղաքական սպամ արտադրողները նույնպես, աներկբա։ Հարևանների հետ աններելի, աննահանջ, արմատական ատելությունը վառ պահելը, մենակ ու դատապարտված լինելը քարոզող ցանկացած քաղքական միավոր՝ գործակալություն է։ Երկրի ներսում հասարակության արմատական բևեռացվածություն առաջացնող քաղաքական-հասարակական պռոեկտները՝ նույնպես ակնհայտ կանխակալություն ունեն։ Սևերի և սպիտակների, նախկինների ու հողատուների դիսկուրսը նույնպես այդ ժանրի դասական իրացումն է։
— ՀՀ բոլոր ժամանակների քաղաքական էլիտաները այս կամ այն չափով սպասարկել են ռուսական շահերը, եկել են այդ օրակարգի շրջանակներում, կամ բերվել են այդ օրակարգին։ Ընդ որում տեղական մակարդակում իրար հանդեպ արմատական անհանդուրժողականություն խաղացողները նույնպես, քանի որ իրար վարկաբեկելով, հեղինակազրկելով ու փչացնելով՝ մյուսին դարձնում են ոչ լեգիտիմ խամաճիկ Ռուսաստանի ձեռքում։
— Արդյո՞ք հնազանդ արևմտատյացությունը, թուրքատյացությունը, հլու հավատարմությունը ռուսական օրակարգին մեզ կփրկի՝ դրդելով կայսրությանն ավելի բարեգութ լինել մեր հանդեպ իր քաղքական խաղերում՝ ոչ, երբեք, ռեսուրսը չի կարող կարեկցանք առաջացնել։
— Արդյո՞ք մեր բարեկամությունը Թուրքերի կամ այլ քաղաքական բևեռի հետ կարող է մեզ ազատել երրորդ ուժի՝ Ռուսասատնի ազդեցությունից և բարձրացնել մեր սուվերենության ու անվտանգության աստիճանը՝ ոչ, դառը փորձը ցույց է տվել, որ այդ ժամանակ կարող են հայտնվել ինչ-որ նաիրիհունանյաններ ու ապականել ամբողջ կայունությունը, հույսը, սուվերենությունը, տասնամյակով հետ գցելով երկիրը։
— Արդյո՞ք արևմուտքի քարոզած ժողովրդավարականացման, իրավականացման կուրսին անմնացորդ հավատարմությունը կարող է մեզ համար անվտանգային երաշխիքներ ստեղծել թուրքիայի ու ռուսաստանի դեմ՝ ոչ։ Մենք եվրոմիությանն ու ԱՄՆ-ին ավելի շատ հետաքրքիր ենք իբրև խնդիր Ռուսաստանի համար, քան ժողովրդավարական սիրուն գաղափարների օջախ դառնալու հավակնորդ։
— Արդյո՞ք պետք է կորցնել ողջ դիմադրողականությունն ու հանձնվել ռուսական օրակարգին, ընդունել սեփական դատապարտվածությունը՝ ոչ։ Նվազագույնն ինչ պարտավոր ենք՝ մեր ինքնության հիմնական գործոնները՝ լեզուն, քաղաքական սուբյեկտ լինելու հավակնությունը պահպանելն է՝ ցանկացած բարենպաստ պահի ծաղկելու համար։
— Առավելագույնն ինչի հույս կարող ենք ունենալ՝ քաղաքական հիմնական խաղացողների շահերի ու փոխառնչության բալասանովորման միջավայր դառնալն է։ Սրա համար պետք է հնարավորինս շատ խաղացողների շահերի սուբյեկտ դառնալ։ Այս ռազմաավարության հաջողումը հնարավոր է, եթե Ռուսաստանն անհույս թուլանա ու ուշադրույթունը շեղի մեզնից, կամ հակառակը՝ գիտակցի, որ ուժեղ, տեխնոլոգիական զարգացվածության, մշակութային ու գիտական բարձր սուվերենությամբ գործընկեր ունենալը ավելի շահեկան է, քան թույլ, կոտրված, հետամնաց, ուծացված գավառը։ Ռուսահպատակ հայտնի հայերը հատկապես պետք է այս գաղափարին ծառայեն, այս օրակարգը առաջ տանեն առաջին գծում։ Սա քաղցկեղով հիվանդի փրկության հույսի նման մի բան է, չգիտեմ երբևէ եղել է, որ չարորակ ուռուցքը բարորակ դառնա, բայց այդ պերմենենտ ճիգը կարևոր է՝ չմեռնելու, չուծացվելու և/կամ ուշ ու արժանապատիվ մեռնելու համար»։

Աղբյուրը`   Կարեն Անտաշյան