Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ.

«Ստեղծված իրավիճակում սա է մեր «կարմիր գիծը»». Սուրեն Սուրենյանց

160
Հինգշաբթի, 04 օգոստոսի, 2022 թ., 20:36
«Ստեղծված իրավիճակում սա է մեր «կարմիր գիծը»». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հայաստանի Հանրապետությունն ու նրա շահերը. սա է մեր «կարմիր գիծը»

Միջազգային որևէ կազմակերպության կամ պետության արձագանքում չկա հասցեական քննադատություն կամ Ադրբեջանի ագրեսիվ գործողության արձանագրում: Երկու կողմերին հասցեագրված ուղերձ է՝ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:

Այս պարագայում միանգամայն անտեղի է միջնորդներից մեկի նկատմամբ անվստահություն գեներացնելը կամ միջազգային այլ խաղացողների մեջ «փրկիչ» փնտրելու նարատիվը:

Եթե մենք՝ որպես պետություն, ուզում ենք գոնե ապագայում հավակնություններ ունենալ, ապա հենց այս րոպեից գերակա պետք է համարենք Հայաստանի Հանրապետությունն ու նրա շահերը: Ստեղծված իրավիճակում սա է մեր «կարմիր գիծը»»: